Ryanair-ի փոխնախագահի հետ քննարկեցինք Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր. Ավինյան

125

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալի հետ:


Նա նաեւ գրառում է արել՝ նշելով.


«Երեկ Սեւանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ միասին հանդիպել ենք իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալ Դեյվիդ Օբրայենին եւ ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին։


Քննարկեցինք ընկերության Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր»։


Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...