25.11.2024
Խայտառակ ոչ կոմպետենտ, աղիողորմ խնդրանքներ. Փաշինանը՝ Ամուլսարի խնդրով 2 քննադատներին
prev Նախորդ նորություն

ԱՄՀ-ն սատարում է ՀՀ կառավարության՝ երկրի տնտեսությունը բարեփոխելու ջանքերին. Ջիհադ Ազուր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև առկա է արդյունավետ համագործակցություն, և կառավարությունը հետաքրքրված է դրա զարգացմամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը տարբեր ոլորտներում բարեփոխումների հավակնոտ օրակարգ ունի, և այդ գործընթացում միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՀ օժանդակությունը կարևոր նշանակություն ունի:


ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և ընդգծել, որ Հայաստանը հուսալի գործընկեր է ԱՄՀ համար: Ջիհադ Ազուրը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է փոխշահավետ գործակցության շրջանակում աջակցել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումները հաջողելու գործընթացում և երկրի տնտեսական առաջընթացին միտված ծրագրերում:


Վարչապետը, խոսելով ՀՀ տնտեսության առաջնահերթությունների մասին, նշել է, որ կառավարության նպատակը արտահանմանը միտված և տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության ձևավորումն է: Հյուրի խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսության կառուցվածքի փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով իրականացվող քայլերին ու միջոցառումներին: Ջիհադ Ազուրը նշել է, որ ԱՄՀ-ն սատարում է ՀՀ կառավարության՝ երկրի տնտեսությունը բարեփոխելու ջանքերին:


ՀՀ վարչապետը և ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենը մտքեր են փոխանակել զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների տեսլականի շուրջ: