25.12.2024
Հայկական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին. Razm.info
09.08.2017
Հայկական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին. Razm.info

2017-ի հուլիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է հայկական բանակի 5 զինծառայող:   Մարտական • Հուլիսի 10-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Վազգեն Ժիրայրի Պողոսյանը (ծնված 1997թ.):   Ոչ մարտական կորուստներ • Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ.): Միջադեպի առիթով մեկ անձ ձերբակալվել է։ • Հուլիսի 28-ին Հայաստանի զինված ուժերի՝ Տավուշի մարզի դիրքերից մեկում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով հրազենի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արկադի Լևոնի Ղամբարյանը:   Վիրավորներ • Հուլիսի 7-ին Ադրբեջանի զինուժի կողմից ՊԲ դիրքերի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.): • Հուլիսի 19-ին ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Արարատի գնդի պայմանագրային զինծառայող (անունը չի հրապարակվել): • Հուլիսի 28-ին ՀՀ ԶՈւ՝ Տավուշի մարզում տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Մայրանյանը (ծնված 1976թ․)։ Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին հունվարի 1-ից հուլիսի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 38 զինծառայողի մահվան մասին։