Երթը այս պահին հասել է ՀՀ նախագահի նախկին նստավայրի մոտ, որն այսուհետ լինելու է ՀՀ վարչապետի նստավայրը: Ոստիկանները շրջափակել են շենքը: Մեծ թվով ցուցարարները Բաղրամյան փողոցը արգելափակել են մինչև Պռոշյան խաչմերուկ: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր համակիրներին փողոցները շրջափակելիս ոչ մի առարկա, ոչ մի գույք չօգտագործել: Նրա խոսքով՝ իրենք այնքան շատ են, որ դրա կարիքը չկա: «Քաղաքացուն այլևս բոլոր հրապարակներն ու փողոցները հասանելի են: Քաղաքացին ոտքի է կանգնել և զարթոնք է ապրում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկում Փաշինյանը թողեց ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանին, նա է պատասխանատու այդ հատվածի շրջափակման համար: Ոստիկանների մեծ կուտակումներ չկան: