ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում: Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների համատեղ նիստը, որի ժամանակ էլ որոշումն ընդունվել է: Նիստը տևեց ընդամենը հինգ րոպե: Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ կընտրվի վարչապետը, տեղի կունենա վաղը ժամը 12.00-ին խորհրդարանում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, թե ընդդիմադիրների գործողությունները կխոչընդոտեն այդ նիստի անցկացումը: