19.04.2025
Հայրենական Մեծ պատերազմի վետերանները կհանգստանան առողջարաններում պետության հաշվին
prev Նախորդ նորություն

Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի համալիրի մոտ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի հուշարձանը: ՀՀ կառավարությունն այսօր 3 մլն 281 հազար դրամ գումար տրամադրեց Երևանի համայնքին՝ նախագծային աշխատանքների իրականացման նպատակով։


Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Դեմիրճյանի արձանը տեղադրելու հետ կապված դեռ շատ վաղուց որոշում կար, այն պետք է տեղադրվեր Մաշտոցի պողոտայում, սակայն ինչ-ինչ հանգամանքներով այդ տեղը Դեմիրճյանի ընտանիքի համար պակաս ընդունելի համարվեց։


Նշենք, որ ըստ քանդակագործ Սարգիս Բաբայանի կողմից ներկայացված նախահաշվի՝ հուշարձանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 54,2 միլիոն դրամ։ 


«Երևանի քաղաքապետարանն առաջարկեց արձանը տեղադրել մարզահամերգային համալիրի դիմաց։ Կառավարությունը և ընտանիքը առաջարկն ընդունեցին։ Նաև ներկայացվել է արձանի մակետը, որը, կարծես, ընդունելի է և՛ Երևանի քաղաքապետարանի, և՛ ընտանիքի կողմից»,-ասաց Փաշինյանը։


Թե երբ արձանը կտեղադրվի պարզ չէ, բայց կառավարությունում սեղմ ժամկետներ են խոստանում:

ՀՀ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար