10.03.2026
Վլադիմիր Կարապետյանը նշանակվեց վարչապետի մամուլի քարտուղար. Փաշինյանը որոշում է ստորագրել
29.01.2019
Վլադիմիր Կարապետյանը նշանակվեց վարչապետի մամուլի քարտուղար. Փաշինյանը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանին կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վլադիմիր Կարապետյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար», - ասված է Փաշինյանի որոշման մեջ: Ավելի վաղ Վլադիմիր Կարապետյանն իր Facebook-յան էջում հայտնել էր, որ մի քանի օր առաջ ստացել է վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: «Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի», - նշել էր նա ու հայտնել որ ընդունել է առաջարկությունը: «Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում: Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում: Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար», - ասված էր նրա գրառման մեջ: