25.11.2024
«Պոբեդան» դադարեցրել է Մոսկվայից Գյումրի ավիատոմսերի վաճառքը
prev Նախորդ նորություն

Կոնգրեսականները միացել են Արցախի ականազերծման ֆինանսավորումը կրճատելուն դեմ պայքարին

ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միավորվել են Արցախի ականազերծման ամերիկյան ծրագրի ֆինանսավորումը կրճատելու Թրամփի փորձերի դեմ պայքարին: Այս մասին փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:


Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի նպատակն է ականապատված տարածքների ականազերծումը։ 


Նշվում է, որ Կոնգրեսի անդամները, որոնցից շատերը Ներկայացուցիչների պալատի առանցքային կոմիտեներ են գլխավորում, միացել են դեմոկրատներ Բրեդ Շերմանի եւ Թիջեյ Կոքսի նախաձեռնությանը և արշավի միջոցով կոչ են անում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին պահպանել Արցախում ականազերծման ծրագիրը:


Նախաձեռնությանը միացել են նաև ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Թուլսի Հաբբարդը և Թիմ Ռայանը:


«Նախագահ Թրամփը սխալ է գործում՝ խոնարհվելով Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի անխոհեմ պահանջների առջեւ, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերել», - հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: