«Պոբեդան» դադարեցրել է Մոսկվայից Գյումրի ավիատոմսերի վաճառքը
Լոուքոսթեր «Պոբեդան» դադարեցրել է Մոսկվայից Գյումրի ավիատոմսերի վաճառքը ձմռան սեզոնի համար: Այս մասին, հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են Գյումրիի օդանավակայանում վառելիքի լիցքավորման խնդիրների պատճառով.
«Ցավոք, Գյումրիի օդանավակայանի լիցքավորման պատասխանատու ընկերությունը թերլիցքավորում է իրականացնում: Ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը այս խնդրի առնչությամբ, սակայն օդանավակայանի ձեռնարկած միջոցառումները բավարար չեն և վառելիքի ոչ բավարար լիցքավորման պրակտիկան շարունակվում է»,- հայտնել է ՌԻԱ Նովոստիին աղբյուրը: Նա նաև նշել է, որ «Պոբեդան» կկատարի մինչ ամառային սեզոնի ավարտը պլանավորախ բոլոր չվերթները:
Նշենք, որ «Պոբեդան» Մոսկվա-Գյումրի չվերթներն իրականացնում է 2016 թվականից: Շաբաթական իրականացվում է 10 չվերթ, իսկ ձմռանը նախատեսված է շաբաթական 7 չվերթ: