24.11.2024
Բակո Սահակյանը հրաժարական չպետք է տա. Արայիկ Հարությունյան
prev Նախորդ նորություն

Կձևավորվի հատուկ խումբ՝ Սահմանադրական բարեփոխումների նպատակով. նախարար

Կձևավորվի հատուկ խումբ՝ Սահմանադրական բարեփոխումների նպատակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատությն նախարար Ռուստամ Բադասյանը:


«Նախօրեին, «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ընթացքում անդրադարձա նաև անցումային արդարադատության գործիքներին, և ի պատասխան այն հարցի, թե «ընդդիմությունն ասում է, որ Կառավարության պատկերացրած վեթինգը չի լինելու» նշեցի.

«Մենք ոչ միայն հստակ գիտենք՝ ինչ ենք ցանկանում, այլև ունենք ռազմավարական փաստաթղթեր, որոնցից, օրինակ, Հակակոռուպցիոն ռազմավարությունը և գործողությունների ծրագիրն արդեն հանրային քննարկումների փուլում են: Այդ Ռազմավարությունը դրական վերաբերմունքի ու գնահատականի է արժանացել միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության կողմից:

✔️Անցումային արդարադատության որոշակի տարրերի մասին անդրադարձ կլինի նաև Դատաիրավական ռազմավարության փաստաթղթում, որն առաջիկայում կհրապարակվի: Մենք պատրաստվում ենք ձևավորել նաև հատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը նախատեսում ենք կազմավորել 2020 թվականի փետրվարին:


Այսինքն, բոլոր աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում: Ինչ վերաբերում է դատավորների և այլ պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման մեխանիզմներին, ապա արդեն պատրաստ է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, որը ներքին քննարկումների և որոշակի շտկումներից հետո այս ամսվա ընթացքում կդրվի հանրային քննարկման»,- գրել է նախարարը:


Հիշեցնենք, վերջին անգամ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի են ունեցել 2015 թվականին՝ Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական մոդելին: