19.04.2025
Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը առանձնազրույց են ունեցել
prev Նախորդ նորություն

«Պոբեդա»-ի թնջուկը. ՀՀ-ում խնդիրը լուծված են համարում, ՌԴ-ից հստակ պատասխան չկա

«Պոբեդա» ավիաընկերության դեպի Հայաստան իրականացվող չվերթների դադարեցմանը հանգեցրած խնդիրը լուծված է: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:


Նշվում է, որ հայկական կողմը զրուցել է ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի հետ և խնդիրը լուծված է: Այսօր հանդիպում է կազմակերպվել «Պոբեդա»-ի և «Շիրակ» օդանավակայանի ներկայացուցիչների հետ:


Ուշագրավն այն է, որ այս թեմայի շուրջ իրարամերժ տեղեկատվություն է ստացվում: Մինչ հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչին ու նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին գրում են, թե խնդիրը հարթված է, «Պոբեդա»-ի խոսնակը հայտարարել է, որ ավիաընկերությունը Հայաստանում ներկայացուցիչ չունի և որ խնդիրը լուծված չէ:


VERELQ-ը հաջորդիվ կներկայացնի ավիաընկերության պատասխանը ստեղծված իրավիճակի շուրջ հարցմանը:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Լոուքոսթեր «Պոբեդան» դադարեցրել է Մոսկվայից Գյումրի ավիատոմսերի վաճառքը ձմռան սեզոնի համար: Թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են Գյումրիի օդանավակայանում վառելիքի թերլիցքավորման խնդիրների պատճառով:


 

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի հերթական մրցափուլը. ՌԴ-ն հաղթող է ճանաչվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար