Երևանի Բաղրամյան պողոտայ ջրցան մեքենա է բերվել: Ոստիկանությունը պատրաստվում է՝ կենտրոնացնելով ուժերը Բաղրամյան պողոտայում: Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարեց, որ ողջամիտ ժամկետները լրանալուց հետո պատրաստվում է ցրել ցուցարարներին: Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, թեև հազարավոր մարդիկ շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում: