25.12.2024
Մամուլ. ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամի փուլում ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները զարգանում են
02.08.2017
Մամուլ. ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամի փուլում ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները զարգանում են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Առավոտ» թերթը գրում է. «Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում ճգնաժամային նոր փուլի պայմաններում Հայաստան-ԱՄՆ, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերություններում վերջին մի քանի շաբաթներին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել: ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության մեծ ներուժ կա՝ վերջերս Կոնգրեսում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության տրամադրման փոխարեն ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնել՝ հաղորդում էր «Ամերիկայի ձայնը»: ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջոն Հեֆերնը, որը հայ-ամերիկյան գործընկերության մասին ամենատեղեկացված մարդկանցից է, 2011- 2014-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան էր: Կոնգրեսում լսումների ընթացքում պատասխանելով կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցին՝ նշել է, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններն ունեն կարեւորագույն ներուժ. «Մենք ցանկանում ենք օգնություն տրամադրման հիմնված վրա մեր երկկողմ հարաբերությունները զարգացնել՛ հասնելով առեւտրային համագործակցության վրա հիմնված հարաբերությունների»: Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ 2015թ. մայիսին կնքված հայ-ամերիկյան առեւտրի եւ ներդրումների պայմանագիրն արդեն իսկ նպաստում է երկու պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: ԱԱՆ-ում առավել հեռանկարային են համարում Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ էներգետիկ ոլորտներում՝ կոնգրեսականներին ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Մարգոթ էլիսը. «Դրանք այն ոլորտներն են, որոնք կարող են ոչ մի¬այն զարգացնել եվրաատլանտյան ինտեգրումը, այլ նաեւ հնարավորություն են ընձեռում ամերիկյան ընկերություններին ներգրավվել եւ զարգացնել Հայաստանի հետ գործընկերությունը»։ «Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումը, որի նպատակն էր կարեւորել Հայաստանը որպես ներդրումային երկիր, զարգացնել կապեր՝ Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքների եւ ԵԱՏՄ անդամ երկրների իշխանության, բիզնեսի ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ երկրների ու ինտեգրացիոն ասոցիացիաների միջեւ»: Նախաձեռնողը ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էր: «Իրավունքը» Արա Աբրահամյանի եղբորից՝ Սերգեյ Աբրահամյանից տեղեկացել է, որ այս տարի հոկտեմբերի 5-7-ը տեղի կունենա ֆորումի 2-րդ համաժողովը: ...Սերգեյ Աբրահամյանից թերթը հետաքրքրվել է՝ Արա Աբրահամյանը տնտեսական ծրագրեր Հայաստանում իրագործելու է, թե ոչ: «Որքանով տեղյակ եմ, Արա Աբրահամյանը տնտեսական մի ծրագիր ունի: Խոսքը ռուսական ընկերությունների ներդրումների մասին է: Սեպտեմբերին ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Սերգեյ Աբրահամյանը»։