24.11.2024
Արդարադատության նախարարությունն առաջարկում է քրեականացնել բռնություն գործադրելու կոչերը
prev Նախորդ նորություն

Փաշինյան-Թրամփ հանդիպումը մնում է օրակարգում. ԱԳՆ

Հայաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև ամենաբարձ մակարդակով հանդիպումը եղել և մնում է մեր օրակարգում: Այս մասին Ուրուգվայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։


Նա վստահություն հայտնեց, որ այդ պահը գալու է: Նախարարը նաև հորդորեց գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս դինամիկան, որը, ըստ ԱԳ նախարարի, քաղաքական երկխոսության որևէ դեֆիցիտ ի հայտ չի բերում.   

«Եթե մենք գնահատական տանք ներկայիս դինամիկային, ապա տեսնենք, թե ինչ հանդիպումներ են եղել, ինչ մակարդակներով և ինչ հաճախականությամբ, և այդ առումով որևէ դեֆիցիտ քաղաքական երկխոսության բարձր մակարդակով մենք ԱՄՆ հետ չենք ունեցել այս տարվա ընթացքում։ Սա շարունակական է լինելու, մենք բազմաթիվ օրակարգային հարցեր ունենք, որոշ հարցեր խնդրահարույց են, որոշ հարցեր վերաբերում են հաջորդ քայլերին, բայց սա շատ նորմալ է՝ սա երկու գործընկերների միջև հարաբերություններ են, օրակարգային հարցերը մշտապես քննարկման առարկա են։ Մենք երբևէ չենք ունեցել որևէ խնդիր մեր հարցերն ամենաբարձր մակարդակով քննարկելու, և սա շարունակական գործընթաց է»,- հավաստիացրեց Զոհրաբ Մնացականյանը։