11.09.2025
Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է. Փաշինյան
20.08.2018
Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է. Փաշինյան

Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին: 2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին: Ինչպես ասացի օգոստոսի 17-ին, տնտեսական աճի կառուցվածքը փոխելը մեր քաղաքական առաջնահերթություններից է: Մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում: Բայց կարեւոր է, որ կառավարությունը այս առումով վարում է հավասարակշռված եւ շրջահայաց քաղաքականություն՝ տնտեսական ցնցումներից զերծ մնալու համար: Ուրախ եմ, որ այդ քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունքներ: Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում: Սա մի երկիր է, որտեղ կարելի է գործել, վաստակել, զարգանալ՝ օրինական եւ հավասար դաշտում»,- գրել է վարչապետը: