19.04.2025
Վարչապետն ազատել է աշխատանքից իր օգնականին
prev Նախորդ նորություն

«Օրիոն գրուպy» գործունեություն կծավալի IT ոլորտում՝ կատարելով $200 000 ներդրում

Կառավարության որոշմամբ՝ «Օրիոն գրուպ» ՓԲԸ-ին տրվել է «Էկոս» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն:


«Օրիոն գրուպ»-ը նախատեսում է ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչը հնարավորություն կտա ընկերությանը՝ ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:


Ծրագրի շրջանակում (2019-2023 թթ.) իրականացվելիք ներդրումների ծավալը կկազմի շուրջ 200 000 ԱՄՆ դոլար: 5 տարվա ընթացքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` օպերացիոն անձնակազմի համար` մոտ 140 000 դրամ և ղեկավար անձնակազմի համար` մոտ 250 000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է մոտ 16,8 քմ արտադրական տարածք:


 

Կաշառքով կազմակերպել են մի շարք զորակոչիկների ծառայությունից խուսափելու գործընթաց. ԱԱԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար