25.11.2024
«Օրիոն գրուպy» գործունեություն կծավալի IT ոլորտում՝ կատարելով $200 000 ներդրում
prev Նախորդ նորություն

Կաշառքով կազմակերպել են մի շարք զորակոչիկների ծառայությունից խուսափելու գործընթաց. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխա­տա­­կիցների կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացա­հայտ­վել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ պաշտոնական կայքից։


Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին, տիրապետելով զինկոմիսարիատի և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, նախնական համաձայնության գալով բուժհաստատության աշխատակցի հետ, 2019թ. ամառային զորակոչի ընթացքում, 3000-8000 ԱՄՆ դոլարի չափով կաշառքի դիմաց կազմակերպել է ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների առկայության վերաբերյալ կեղծ ախտորոշումների հիմքով 5 զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:


Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:


ԱԱԾ-ից հայտնում են, որ քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 2 անձի:


Կատարվում է նախաքննություն։