25.11.2024
Ամուլսարի միջազգային փորձաքննության արդյունքները գործադիրին կներկայացվեն հաջորդ շաբաթ
prev Նախորդ նորություն

Երկրաշարժից տուժած 61 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծմանը 560 մլն դրամ հատկացվեց

ՀՀ կառավարությունը 560 մլն դրամ հատկացրեց երկրաշարժից տուժած 61 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծմանը:


Մասնավորապես, «երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում 560 մլն դրամը կհատկացվի Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին:  


Ընդհանուր առմամբ, Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5396 ընտանիքից (ներառում է նաև 2018 թվականին բնակարանային պայմանների բարելավման իրավունքը վերականգնած ընտանիքների թիվը) 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր:


Ներկայումս դեռևս 557 ընտանիք ունի բնակարանային խնդիր, որը նախատեսված է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ: Ընթացքում է ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքի բնակարանային խնդրի լուծումը:


Ըստ հիմնավորման, մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար անհրաժեշտ 3 մլրդ դրամը նախատեսված է ՀՀ 2020 թվականի բյուջեի նախագծում և 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում: