24.09.2026
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
prev Նախորդ նորություն

Binance-ը $100 մլն է ներդնում Circle-ում և 5 տարով երկարաձգում ստրատեգիկ գործընկերությունը

Binance-ը հայտարարել է USDC սթեյբլքոյնի թողարկող Circle Internet Group, Inc. (NYSE: CRCL) ընկերությունում 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրման մասին։ Միաժամանակ ընկերություններն ընդլայնել են իրենց ռազմավարական գործընկերությունը և երկարաձգել այն ևս հինգ տարով։


Նոր համաձայնագրի շրջանակում Binance-ը կընդլայնի USDC-ի հասանելիությունն իր գլոբալ հարթակի միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով զարգացող շուկաներին։ Circle-ն իր հերթին կշարունակի տրամադրել USDC-ի պահպանման և օգտագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքը։


Գործարքի շրջանակում Binance-ը մասնավոր տեղաբաշխման միջոցով ձեռք է բերել Circle-ի A դասի բաժնետոմսեր՝ 100 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Գնման գինը սահմանվել է գործարքի փակումից առաջ CRCL բաժնետոմսերի շուկայական արժեքի նկատմամբ 5% զեղչով։


«USDC-ի, Arc-ի և անդրսահմանային դրամական փոխանցումների մոտեցումը փոխող ենթակառուցվածքի շնորհիվ Circle-ն իրեն դրսևորել է որպես ոլորտի ամենահուսալի թողարկողներից մեկը։ 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը և գործընկերության հինգ տարով երկարաձգումն արտացոլում են այս ուղղության երկարաժամկետ ներուժի նկատմամբ մեր վստահությունը, — նշել է Binance-ի համա-գլխավոր գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը։ — Մենք ցանկանում ենք նպաստել ավելի հասանելի, թափանցիկ և կարգավորող պահանջներին համապատասխան թվային տնտեսության զարգացմանը։ Հուսալի թվային դոլարը չպետք է արտոնություն լինի․ այն պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին, ով ունի հեռախոս։ Հենց դրան է ուղղված մեր գործընկերությունը»։


«Binance-ը ստեղծել է թվային արժույթների օգտագործման ամենախոշոր և դինամիկ հարթակներից մեկը, ինչպես նաև աշխարհում դոլարային սթեյբլքոյնների համար ամենալայն կիրառվող դրամապանակներից մեկը, — հայտարարել է Circle-ի համահիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջերեմի Ալերը։ — Միասին մենք մեծ հնարավորություններ ենք տեսնում USDC-ի հասանելիության ընդլայնման, խնայողությունների և ներդրումների համար նոր գործիքների զարգացման, ինչպես նաև ամբողջ աշխարհի զարգացող շուկաներում օգտատերերին և բիզնեսներին թվային ֆինանսական լուծումներ տրամադրելու համար»։


Binance-ի մասին


Binance-ը առաջատար գլոբալ բլոկչեյն էկոհամակարգ է, որի կազմում է առևտրի ծավալով և գրանցված օգտատերերի թվով աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսան։ Binance-ի ծառայություններից օգտվում է ավելի քան 300 մլն մարդ՝ ավելի քան 100 երկրում։


Binance-ի էկոհամակարգը ներառում է թվային ակտիվների առևտրի և կառավարման, վճարումների, ինստիտուցիոնալ հաճախորդների և Web3-ի համար նախատեսված լուծումներ, ինչպես նաև կրթական, հետազոտական և բարեգործական նախաձեռնություններ։ Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգությանը, թափանցիկությանը և օգտատերերի պաշտպանությանը՝ ձգտելով ընդլայնել թվային ֆինանսական գործիքների հասանելիությունն ամբողջ աշխարհում։


Circle-ի մասին


Circle-ը (NYSE: CRCL) գլոբալ ֆինանսատեխնոլոգիական ընկերություն է, որը զարգացնում է թվային ակտիվների օգտագործման և բլոկչեյնի վրա հիմնված վճարումների ենթակառուցվածքը։


Circle-ի էկոհամակարգը ներառում է USDC սթեյբլքոյնը, Circle Payments Network գլոբալ վճարային ենթակառուցվածքը և Arc կորպորատիվ մակարդակի բլոկչեյնը։ Ընկերության լուծումներից օգտվում են բիզնեսները, ֆինանսական կազմակերպությունները և ծրագրավորողները՝ թվային ֆինանսական պրոդուկտներ և ծառայություններ ստեղծելու համար։


Հեռանկարային բնույթի հայտարարություններ


Սույն նյութը պարունակում է հեռանկարային բնույթի հայտարարություններ՝ համաձայն ԱՄՆ-ի 1995 թվականի «Մասնավոր արժեթղթերի վերաբերյալ դատական վեճերի բարեփոխման մասին» օրենքի (Private Securities Litigation Reform Act of 1995)։


Նման հայտարարությունները կարող են վերաբերել ապագա ֆինանսական և գործառնական արդյունքներին, ներդրումներին և ծախսերին, ընկերության ռազմավարությանը և ծրագրերին, կարգավորող և իրավական միջավայրին, շուկայական պայմաններին և միտումներին, օգտատերերի վարքագծին, շուկայական հնարավորություններին և ապագա գործունեությանը։


Հեռանկարային բնույթի հայտարարությունները հիմնված են ղեկավարության ակնկալիքների և ենթադրությունների վրա՝ հաշվի առնելով հրապարակման պահին հասանելի տեղեկատվությունը, և ենթակա են ռիսկերի ու անորոշությունների։ Փաստացի արդյունքները կարող են էականորեն տարբերվել ակնկալվող արդյունքներից։


Համապատասխան ռիսկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Circle-ի՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտված ֆինանսական տարվա 10-K ձևով տարեկան հաշվետվության «Risk Factors» բաժնում, որը 2026 թվականի մարտի 9-ին ներկայացվել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC), ինչպես նաև SEC ներկայացված ընկերության այլ փաստաթղթերում։


Եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, ընկերությունն իր վրա պարտավորություն չի վերցնում թարմացնելու հեռանկարային բնույթի հայտարարությունները։

 Լուսանկարը` armeniatoday.am
24.09.2026
Երևանը հրաժարվում է էժան գազի դիմաց «քաղաքական գին» վճարել. Ալեն Սիմոնյան