24.09.2026
ԵՄ խորհուրդը ընդունել է ՀՀ-ից արտահանման համար ժամանակավոր արտոնությունների կանոնակարգը
prev Նախորդ նորություն

Հայաստան-ԵՄ գործընկերությունը զարգանում է ավելի արագ, քան երբևէ. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնահատմամբ՝ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները զարգանում են արագ և ավելի ամուր են, քան երբևէ: Այս մասին պաշտոնյան գրել է X-ի իր միկրոբլոգում՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


«Հարգելի՛ պարոն Փաշինյան, ինչպես միշտ, ուրախ եմ Ձեզ տեսնել: Մենք Հայաստանը մոտեցնում ենք ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման ուղղությամբ։ Մենք կառուցում ենք ճանապարհներ և կամուրջներ մեր 200 միլիոն եվրո արժողությամբ կապակցվածության փաթեթով, ինչպես նաև կամուրջներ մարդկանց միջև՝ խաղաղության ամրապնդմանն ուղղված մեր ներդրումներով:


Մեր ինքնավար առևտրային միջոցները նոր հնարավորություններ կբացեն. այժմ Հայաստանի արտահանման 80%-ը դեպի ԵՄ շուկա՝ չի հարկվում։ Մենք ակնկալում ենք, որ վաղը ԵՄ օրենսդիրների կողմից այս միջոցները վերջնական կընդունվեն՝ ռեկորդային ժամանակում»,- գրել է նա:


Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է,՝ Հայաստանն ու ԵՄ-ն ուժեղացնում են նաև էներգետիկ անվտանգությունը:


«Այսպիսով, Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ, դեպի առաջ և ավելի ամուր է, քան երբևէ»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը:


 


 

ԱԽ քարտուղարը և Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան