21.04.2025
ՀՀ և ՌԴ կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիա ուղարկվեց մարդասիրական օգնություն
prev Նախորդ նորություն

Պետությանը պատճառած 10 մլրդ դրամ վնասից պետբյուջե վերականգնվել է 1 մլրդը. ՊԵԿ

«Սպայկա» ընկերությունը պետական բյուջե է վերականգնել 1 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ, ընկերության կողմից պետությանը պատճառած վնասի չափը, տույժերով հանդերձ, նախնական կազմում է շուրջ 10 մլրդ դրամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:


Նա տեղեկացրեց, որ քրեական գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառած վնասի չափն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ, իսկ դա ժամանակ է պահանջում.


«Ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել դեռևս 1 մլրդ դրամ, սակայն կատարված վերահաշվարկների արդյունքում այս պահի դրությամբ, որը, բնականաբար, վերջնական չէ, ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը, տույժերով հանդերձ կազմում է մոտ 10 մլրդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:


 

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար