21.04.2025
Դավիթ Տոնոյանի ներքին համոզմամբ՝ հայ զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է
prev Նախորդ նորություն

ՀՀ և ՌԴ կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիա ուղարկվեց մարդասիրական օգնություն

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվեց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից տրամադրված հերթական մարդասիրական օգնությունը:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգնությունը ուղարկվել է մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին:
Մարդասիրական օգնությունը նախատեսված է Սիրիայի բնակչության համար, որը տուժել է ռազմական կոնֆլիկտի հետևանքով:


ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ 9 բեռնատարներում բեռնված մարդասիրական օգնությունը ճանապարհել է դեպի Սիրիա:


Այն պարունակում է մսի պահածո՝ 52,5 տոննա, ձկան պահածո՝ 35 տոննա, 40 տոննա շաքարավազ, ինչպես նաև չոր օրապահիկ՝ մոտ 14,5 տոննա քաշով:


Հայկական և ռուսական կողմի ներկայացուցիչները մարդասիրական օգնությունը հանձնելու են Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցչությանը, որի միջոցով էլ պետք է իրականացվի հետագա բաշխումը:

Պետությանը պատճառած 10 մլրդ դրամ վնասից պետբյուջե վերականգնվել է 1 մլրդը. ՊԵԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար