19.04.2025
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը կալանավորվեց
prev Նախորդ նորություն

Ոստիկանները կանխել են հերթական «ռազբորկան». բերման է ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձ

Գիշերը իրավապահ մարմինները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «վստրեչի» խաչմերուկի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցող «ռազբորկան»:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով վնասազերծել եւ ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 1 տասնյակից ավելի անձանց: «Ռազբորկայի» վայրում հայտնաբերվել է 2 հատ մակարով տեսակի ատրճանակ, ամեն մեկը լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով:


Փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ մի քանի ավտոմեքենաներ, եւ այս պահին ճշտվում է նրանց վարորդների մասնակցությունը տեղի ունեցած «ռազբորկային»:


 

Մամուլ. Ինչո՞ւ է վարչապետը հեռացրել իր գլխավոր խորհրդականներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար