19.04.2025
Նիկոլ Փաշինյանի ազատել է իր խորհրդականներին
prev Նախորդ նորություն

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:


Ըստ աղբյուրի, վերջինիս ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 325–րդ հոդվածի 2–րդ մասի ( մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով։


Նշենք, որ այս գործով անցնում են նաև «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։


 


 

Ոստիկանները կանխել են հերթական «ռազբորկան». բերման է ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար