Ստամբուլյան կոնվենցիան 2019-ին ԱԺ չի ներկայացվի. նախարար
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ տիրող իրավիճակից: Նա ասել է, որ կոնվենցիան 2019-ին ԱԺ չի ներկայացվի:
Նախարարը նշել է, թե սպասում են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը և արդեն պարզ է, որ «այս տարի այն խորհրդարան չի գա»։
ԱԺ-ում կոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է նաև, որ Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022 թթ. ռազմավարության նախագիծն արդեն վերջնականացման փուլում է, առաջիկայում այն կդրվի հանրային քննարկման: Ըստ նախարարի՝ առաջին քայլը ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է, մասնավորապես, հակակոռուպցիոն անկախ մարմնի, որը զբաղվում է կոռուպցիայի կանխարգելմամբ, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ ու քննությամբ: Նախատեսվում է նաև գլխավոր դատախազության կազմում համապատասխան մարմնի՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, հայտնում է Armlur.am-ը:
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը հորդորել էր ՀՀ քաղաքացիներին չտրվել մանիպուլյացիաների, ժամանակ գտնել ու կարդալ Կոնվենցիան: ՀԱԵ-ն հորդորել է իշխանությանը չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:Կոնվենցիայի վավերացմանը դեմ է արտահայտվել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին: Հայաստանի կողմից այն ստորագրվել է 2018թ. հունվարի 18-ին։