20.04.2025
Շենգավիթում թաղային հեղինակության սպանության գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել
prev Նախորդ նորություն

Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը. նախարար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:


Հանդիպմանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նաեւ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ գրելով.


«Սիրելի փրկարարնե՛ր


քիչ առաջ ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Քննարկումների արդյունքներով՝ որոշում կայացվեց հոկտեմբերի 1-ից շոշափելի բարձրացնել փրկարարների աշխատավարձը:


Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը:


Շնորհակալ եմ վարչապետին աջակցության համար: Շնորհակալ եմ մեր հերոս-փրկարարներին ծառայության համար...


Խիղճ և խաղաղություն բոլորիս...»:

ՀՀ-ն ու Մեծ Բրիտանիան պատրաստ են երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար