Հայաստանի Հանրապետությունն այսօր տոնում է Անկախության օրը։ Անկախ Հայաստանը 26 տարեկան է: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Այսօրվա դրությամբ միայն Պակիստանն է, որ չի ճանաչել ՀՀ անկախությունը: Պատճառները թաքնված են Ղարաբաղյան հակամարտության հիմքում ու Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ: