Այսօրվանից վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի: Այս մասին Facebook-յան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ «Այդպիսով՝ կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն ՀՀ դրամ», - գրել է աշխատակազմի ղեկավարը։