Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ նշվել էր, որ «Ինֆոքոմ» տեղեկատվական հարթակի հետաքննությունը պարզել էր, որ Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի եւ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացությունը ստորագրած նախկին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի միջեւ ազգակցական կապ կա, նրանք հորեղբոր որդիներ են: Այս տեղեկությունը հաստատել էր նաեւ Նաիրա Հարությունյանը: