Կուլիսներում ինտենսիվ բանակցություններ էին ընթանում` հավանաբար տրվել են լուրջ երաշխիքներ սեփական անձեռնմխելիության հետ կապված։ Այդ մասին մեկնաբանելով ՀՀԿ–ի հայտարարությունը մայիսի 8–ին Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու մասին նշել է փորձագետ Ալեքսանդր Սկակովը։Նրա խոսքով, բանակցություններն ընթացել են ցույցերի ողջ ընթացքում, սակայն կա հավանականություն, որ Փաշինյանին «քցելու» են։Ըստ նրա, մայիսի 8-ին Փաշինյանը կարող է չստանալ անհրաժեշտ քանակությամբ ձայներ, քանի որ նրա հետ բանակցություններ է վարել ոչ թե ամբողջ ֆրակցիան, այլ նրա առանձին, ղեկավար մարմինները։ Եթե նրան չընտրեն, կայանալու են նոր ընտրություններ, ինչը ձեռնտու չէ ո’չ Փաշինյանին, ո’չ էլ իշխող կուսակցությանը։