14.05.2025
Մինուս մեկ ձայն՝ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը կողմ չի քվեարկի
01.05.2018
Մինուս մեկ ձայն՝ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը կողմ չի քվեարկի

Ես չեմ կարող կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին և պատրաստ եմ մանդատս վայր դնել։ Այս մասին Ազգային Ժողովում իր ելույթում նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական բարդ խաղ է, որի ծալքերը անգամ իր համար անհասկանալի են: Ու թեև ինքը հավատում է Նիկոլ Փաշինյանի անձնազոհությանը, բայց ինքը երբեք անձերով չի առաջնորդվել: «Վտանգի կանխազգացում ունեմ: Չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը մեծ, բարդ ու բազմաշերտ խաղի համակցություն չէ անհայտ ծալքերով: Ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում»,- ասաց նա: Նա նաև նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, բայց ինքը չի մասնակցի քվեարկությանը: Ըստ Վարդանյանի եթե կուսակցությունը դրանից հետո որոշի, որ ինքը պետք է վայր դնի պատգամավորի մանդատը, ապա հենց այդպես էլ կանի. «Եթե իմ կուսակցությունը պահանջի՝ կարող եմ վայր դնել մանդատս»,- հավելեց նա: Հիշեցնենք, Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու օր անց հայտարարեց ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալու մասին: