24.11.2024
Փաշինյանը պատասխանել է, թե ինչո՞ւ է ՀՀ-ն այդքան կարևորում ՌԴ հետ հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են. Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը քաղաքական առումով շատ վտանգավոր է համարում ՀՀ կառավարության որոշումը` պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրել Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար:


Արցախյան ընտրությունները կդիտարկեն երկու ՀԿ-ներ`«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակը (տրամադրվել է 16 մլն 200 հազար դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (տրամադրվել է 17 մլն 480 հազար դրամ)։ «Դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանը:


«Նրանք, ովքեր խոսում են, որ Արցախի բյուջեի այսքան տոկոսը ՀՀ-ն է տալիս, կամ տնտեսագիտությունից, կամ թվաբանությունից շատ հեռու մարդիկ են. թող հաշվարկ անեն եւ տեսնեն, թե որտեղի՞ց է գոյանում այն 150-160 միլիարդ դրամը, որը Արցախը ՀՀ-ից ստանում է իբրեւ միջպետական վարկ: Թող հաշվարկեն այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք ներկրվում են Հայաստանի միջոցով արտերկրից, կտեսնեն, որ դեռ մի բան էլ ԱՀ-ն պակաս է ստանում: Այդ մարդիկ թող ականջներին խորը օղ անեն եւ ճիշտ խոսեն»:


Շարունակելով խնդրի քաղաքական ասպեկտը եւ անդրադառնալով այն կազմակերպություններին, որոնց տրամադրվել է գումարը` Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար, նա ասել է. «Այդ երկու կազմակերպությունները Հայաստանում իշխանաբռնազավթման գործիքներից են: Դա դրսից ներդրված ծրագիր է: ՀՀ-ն` ի դեմս վարչապետի, որպեսզի այդ գումարներն այլ խողովակներով չներմուծվեն Արցախ, կառավարության միջոցով է դա անում: Կգա օրը եւ կտեսնեք, որ այդ երկու կազմակերպությունները ներմուծվում են Արցախ:


Այո, ժամանակին ես չեմ խոսել` հարգելով ՀՀ պետականությունը, հիմա ասում եմ` ՀՀ-ի ե՛ւ խորհրդարանն է բռնազավթվել, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են: Կոչ դատարանների դեմ. սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է եղել, որը առաջադրել են Ռոբերտ Քոչարյանին, այլ դա անմիջական Սահմանադրական կարգի տապալում է եղել: Կգա ժամանակը, եւ բոլորը պատասխան կտան»:


Մանրամասները՝ Aravot.am-ում