20.04.2025
Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են. Վիտալի Բալասանյան
prev Նախորդ նորություն

Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան. դեսպան

Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Քազեմ Սաջադին, հայտնում է Mehr գործակալությունը:


«Հայաստանի վարչապետը հրավիրել է նախագահ Ռոհանիին և Իրանի առաջնորդը կայցելի Հայաստան առաջիկա շաբաթներին»,- նշել է Սաջադին:


Հիշեցնենք, ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահին հրավիրել է Երեւան՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու համար։ Այդ մասին Փաշինյանն ասել է Ղրղզստանում ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

Արցախն այսօր տոնում է Անկախության 28-րդ տարեդարձը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար