19.03.2024
Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան. դեսպան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արցախն այսօր տոնում է Անկախության 28-րդ տարեդարձը

Արցախն այսօր տոնում է Անկախության 28-րդ տարեդարձը:


Նախատեսված են տոնական միջոցառումներ, այդ թվում Ստեփաբակերտի Վերածնունդ հրապարակում, ժամը 11:30-ից 14:00-ն կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն:


«Վերածննդի» հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ համերկրացիներին և հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսել զինվորական ճաշ:


1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության:


 


 

Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է. Փաշինյան
Հաջորդ նորություն next