ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել: Նախարարի մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը հաստատել է այս տեղեկությունը՝ ասելով, թե նա այդ մասին հայտարարել է ներքևում: Armlur.am-ի տեղեկություններով, երեկվանից մշակույթի գործիչները պարբերաբար հանդիպումներ են ունեցել նախարարի պաշտոնակատարի հետ, ներկայացրել իրավիճակի լրջությունը: Եվ լսելով նրանց խորհուրդները, հասկանալով իրավիճակը, նա որոշել է հրաժարական տալ: Այսօր ամբողջ օրը մշակութային գործիչները բողոքի խաղաղ ակցիա էին անցկացնում Մշակույթի նախարարության մոտ` պահանջելով, որպեսզի Արմեն Ամիրյանը միանա իրենց ու երեկոյան ցուցարարների հետ միասին մասնակցի հանրահավաքին: