Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 11-ին: Այն տեղի կունենա ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: Ավելի վաղ VERELQ-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ նիստում կորոշվի՝ ՀՀԿ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Մինչդեռ ակնհայտ է, որ ՀՀԿ-ն որոշումն արդեն կայացրել է: Հայտնի է, անգամ, թե ով որտեղ է առաջադրվելու: Օրինակ, ըստ շրջանառվող լուրերի, ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Սյունիքի մարզում, Էդուարդ Շարմազանովը՝ Լոռիում: Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը առաջադրվելու է Արաբկիր վարչական շրջանում: Հանրապետականի ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: