Յուրա Իվանյանը և ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին հայտնում են հայաստանյան լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել՝ Ամուլսարի գործով ոչ անաչառ քննություն վարելու վերաբերյալ հայտարարությունները ստուգելու համար։
Ավելի վաղ «Ինֆոքոմ» տեղեկատվական հարթակի հետաքննությունը պարզել էր, որ Ամուլսարի գործով Յուրա Իվանյանի եւ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացությունը ստորագրած նախկին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի միջեւ ազգակցական կապ կա, նրանք հորեղբոր որդիներ են: Այս տեղեկությունը հաստատել էր նաեւ Նաիրա Հարությունյանը: