24.11.2024
Արմավիրում ճանապարհը չզիջելու պատճառով հնչել են կրակոցներ
prev Նախորդ նորություն

Կրակոցներ Արմավիրում. հրապարակվել է Մանվել Գրիգորյանի որդուն բերման ենթարկելու տեսանյութը

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևան-Արմավիր ճանապարհին՝ Արշալույս համայնքի սկզբնամասում, երթևեկության հետ կապված հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու երիտասարդի միջև։ Այդ ընթացքում Նրանցից մեկը ատրճանակը պարզել է մյուսի վրա ու կրակոց արձակել, ինչից հետո հեռացել է։


Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, Վաղարշապատի ոստիկանները ստացած տվյալների իսկությունը ստուգելուց հետո կարճ ժամանակում հայտնաբերեցին Էջմիածնում ապրող 26-ամյա երիտասարդին ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։


Անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել է փականով դանակ։ Երիտասարդի վարած «Հունդայի» մակնիշի ավոտմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։


Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ միջադեպի մասնակիցներից մեկը Մանվել Գրիգորյանի տղան է: Նրա մոտ հայտնաբերվել է նաև բարդ փականով դանակ: