Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները տարան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին: Հիշեցնենք, այսօր ամբողջ օրը ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ էին իրականացնում Սարգսյանի տանը: Նշենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանը ևս իրավապահների ուղեկցությամբ դուրս եկավ տանից. իրավապահների ձեռքին էին փաթեթավորված իրեր: Մինչ այդ գործողությունները նկուղում էին կատարվում, որի պատուհանից, լրարողների պնդմամ, տեսանելի էր մոխրագույն պայուսակ եւ տրցակներով գումար: Լրագրողների հարցին, թե խուզարկությամբ ի՞նչ հայտնաբերվեցին, Հայկ Սարգսյանն ասել է՝ ցույց կտան, կտեսնեք: ԱԱԾ-ից խոստացել են հանդես գալ հաղորդագրությամբ ու տեսանյութով: Հիշեցնենք, հունիսի 25-ին Սաշիկ Սարգսյանը Սայաթ-Նովա փողոցից բերման էր ենթարկվել, սակայն մի քանի ժամ անց ազատ արձակվել: