Քիչ առաջ կալանավորվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատում են նաեւ Հատուկ քննչական ծառայությունից: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի բողոքը՝ գրավի որոշումը վերացնելու վերաբերյալ: Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավի դիմաց: