7.04.2025
Զինված միջադեպ՝ Երեւանում. հրազենից կրակահերթ է արձակվել երկու տղամարդկանց ուղղությամբ
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն կստանա 20 մլն՝ ՀՀ սահմանի որոշակի հատվածի պահպանության համար

ՀՀ պետական սահմանի պահպանության իրականացման նպատակով Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 20 միլիոն 492 հազար դրամ՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր կառավարության հերթական նիստում:


Կառավարության որոշման մեջ նշվում է, որ ԱԱԾ-ին գումար հատկացնելու մասին Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահամանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված միջպետական պայմանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ռուսական կողմից պահպանվում է միայն Թուրքիայի Հանրապետության հետ սահմանային հատվածը, որից ձախ ընկած որոշակի հատվածի պահպանության համար ռուսական կողմը պատասխանատվություն չի կրում:


Ըստ այդմ, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 20 միլիոն 492 հազար դրամ, ինչի արդյունքում կապահովվի ՀՀ պետական սահմանի որոշակի ուղղության պահպանության արդյունավետությունը:


 

Հայաստանը հավանություն տվեց մահապատժի վերացմանն ուղղված արձանագրությանը
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ