5.04.2026
Մամուլ. Տիգրան Սարգսյանը վերադառնում է ՀՀ քաղաքական դաշտ
prev Նախորդ նորություն

Զինված միջադեպ՝ Երեւանում. հրազենից կրակահերթ է արձակվել երկու տղամարդկանց ուղղությամբ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:


2019թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1957 և 1974թթ.:


Նախնական տվյալներով՝ 2019թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:50-19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենայի միջից հրազենից կրակահերթ է արձակվել 1957 և 1974թթ. ծնված տղամարդկանց ուղղությամբ:


Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Երկու անձ ճանաչվել է տուժող:


Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ: Առգրավվել են դեպքի պահին տուժածների հագին եղած հագուստները:


Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատագենետիկական:


Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի/անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։


Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:


 

ԱԱԾ-ն կստանա 20 մլն՝ ՀՀ սահմանի որոշակի հատվածի պահպանության համար
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար