24.11.2024
Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր բոլորիս առաջնահերթությունն է. վարչապետ
prev Նախորդ նորություն

Հենրիխ Մխիթարյանը վարձավճարով միանում է «Ռոմա»-ին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Հռոմի օդանավակայան: Ինչպես հայտնում է Pagineromaniste-ը, հայ կիսապաշտպանը բուժզննումը բարեհաջող անցնելուց հետո վարձավճարով կմիանա «Ռոմա»-ին:


«Ռոմա»-ն և Լոնդոնի «Արսենալ»-ը պայմանագիրը համաձայնեցրել են գիշերվա ընթացքում: Մխիթարյանը Հռոմում մեկ մրցաշրջանի համար կստանա ավելի քան 3.5 մլն եվրո:


Հիշեցնենք, Հենրիխ Մխիթարյանը 2018 թվականի հունվարից է հանդես գալիս լոնդոնյան «Արսենալ» թիմում, ուր տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»: Ընդհանուր առմամբ «Արսենալի» կազմում նա 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:


Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ԱՊԼ-ում «Արսենալի» 4 խաղից մասնակցել է 3-ին և միայն մեկում է դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից: