21.04.2025
Լևոն Տեր-Պետրոսյանը կսովորի Լոնդոնում՝ «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակով
prev Նախորդ նորություն

«Ֆլեշ»-ի Բարսեղը նեղ վիճակում է. նրան պատկանող ողջ գույքի վրա կալանք է դրվել

Քննիչի որոշմամբ կալանք է դրվել գործարար, քրեական գործով մեղադրյալ Բարսեղ Բեգլարյանին պատկանող ողջ գույքի վրա, որը տասնապատիկ անգամ գերազանցում է վնասի չափը։ Այս մասին օգոստոսի 30–ին դատարանում հայտարարեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Վահագն Թորոսյանը։


Պաշտպանական կողմը, նշում է փաստաբանը, պատրաստ է 10 մլն դրամ վճարել դատարանի դեպոզիտ հաշվին, որպեսզի գույքի վրա դրված կալանքը հանվի։ «Արդեն տևական ժամանակ է խախտվում է իմ պաշտպանյալի սեփականության իրավունքը, բացի այդ, վարձակալության, այլ գործարքներ կատարելու, ինչպես նաև գույքը տնօրինելու հետ կապված խնդիրներ կան», - նշում է նա։ Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ վկաների հարցաքննությունից հետո կանդրադառնա միջնորդության քննությանը։


Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։


 

Երևանում մեկնարկել են «Արարատ-Անտիտեռոր 2019» զորավարժության նախապատրաստման աշխատանքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար