30.07.2025
Երևանում մեկնարկել են «Արարատ-Անտիտեռոր 2019» զորավարժության նախապատրաստման աշխատանքները
prev Նախորդ նորություն

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կալանավորվել է

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը քիչ առաջ կալանավորվել է: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով իր տեղեկություններին:


Նման որոշում կայացրել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը՝ այդպիսով բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը:


Նշենք, որ Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այս պահին շարունակվում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը, որը երեկ հետաձգվել էր:


Գագիկ Խաչատրյանն ու նրա եղբորորդին մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար:


 

Տորոնտոյի կինոփառատոնում կցուցադրվի Հայկական հեղափոխության մասին «Մենակ չեմ» ֆիլմը
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար