26.11.2024
ՀՀ-ում տարեկան 10 հազար մարդու մոտ ախտորոշվում են քաղցկեղ. իրանցի բժիշկներ
prev Նախորդ նորություն

ԱԷԿ-ի օգտագործած միջուկային վառելիքը Ռուսաստան տանելու հարցը քաղաքական հարթությունում է

Հայկական ԱԷԿ օգտագործած միջուկային վառելիքը Ռուսաստան տանելու հարցը քաղաքական հարթությունում է։ Քանի որ միակ երկաթգծի ճանապարհը Աբխազիայով է անցնում, այդ որոշումը կարող է խնդիրներ ստեղծել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը։


«Օգտագործված միջուկային վառելիքի դուրսկրումը հնարավոր է կազմակերպել միայն երկաթուղով, իսկ Ադրբեջանի տարածքով դա անհնար է անել։ Վրաստանով դուրս տանելու որոշումը կարող է խնդիրներ ստեղծել՝ հաշվի առնելով աբխազական հարցը։ Քանի դեռ խնդիրը քաղաքական մակարդակով չի լուծվել, հարցի տեխնիկական կողմի մասին խոսելն անիմաստ է»,- ասաց Մարտիրոսյանը։


Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները մտադիր են էլ ավելի բարձրացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակը, չնայած միջազգային փորձագետների գնահատմամբ՝ անվտանգությունը բարձր մակարդակի է: Նա հիշեցրեց, որ ՀԱԷԿ-ը շահագործման մեջ է մտցվել 70-ական թվականներին և առաջին սերնդի կայան է, ուստի անգամ ամենալուրջ ներդրումները չեն կարող անվտանգության մակարդակը հասցնել նրան, ինչը կա նոր ԱԷԿ-ներում, բայց իր սերնդի համար ՀԱԷԿ-ը գտնվում է բավարար վիճակում։