29.03.2024
«Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել նաեւ Հրայր Թովմասյանի դուստրը. Աննա Հակոբյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Դիվանագիտական ապարատի և մարզային պատասխանատուների համատեղ հավաքը բացառիկ է. նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նախաձեռնությամբ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այսօր Գյուրու «Էմիլի արեգակ» կենտրոնում ծրագրային հանդիպում-քննարկում են ունեցել ՀՀ մարզպետների հետ: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:


Իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ բացառիկ իրադարձություն է որակել դիվանագիտական ապարատի և մարզային պատասխանատուների համատեղ հավաքը և նկատել, որ այն հիանալի հնարավորություն է ախտորոշել երկրի առջև ծառացած խնդիրներն ու փնտրել դրանք միասնական հաղթահարելու լուծումները:


Նախարար Պապիկյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ կառավարության առաջնահերթությունները և ընդգծել, որ մարզերի ու համայնքների հավասարաչափ զարգացում ունենալու նպատակով անհրաժեշտ է նախանշել ճիշտ թիրախներ և դրանց ուղղությամբ ճիշտ աշխատելաոճ: «Տարբեր երկրների հետ ունենք մեր ունեցած միջտարածաշրջանային և միջհամայնքային համագործակությունը երբեմն կրում է զուտ արարողակարգային բնույթ: Ենթադրում եմ՝ այսօրվա հավաքից հետո մենք պետք է մեր առջև խնդիր դնենք, որպեսզի տարածքային կառավարման մարմիններն իրենց մարզային զարգացման տեսլականը քննարկեն նաև գործընկեր դիվանագետների հետ: Մեր գործընկերներն իրենց հերթին պետք է փնտրեն այն ռեսուրսը, որն առկա է արտերկրում և փորձեն դա ներարկել մեր երկրի տնտեսության մեջ: Սա սկիզբն է այն կարևոր համագործակցության, փոխկապակցվածության, որի համար մենք հավաքվել ենք»,- ասել է նախարարը:


Իր բացման խոսքում ԱԳ նախարար Զորհրաբ Մնացականյանը նշել է. «Ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել, ձեզ՝ պարո՛ն Պապիկյան, պարո՛ն Բալասանյան, պարո՛ն Պետրոսյան՝ ձեր հյուրընկալության համար: Շատ շնորհակալ եմ, որ մարզպետերն արձագանքեցին և մաս են կազմում այս երկխոսության: Ինձ համար սա չափազանց կարևոր, պրակտիկ նշանակություն ունի: Մենք հաճախ խոսում ենք, մեր քննարկումների մեջ ընդգծում ենք շատ կարևոր սկզբունք. մեր գործն ունի պրակտիկ, կիրառական նշանակություն՝ արտաքին հարաբերությունները լավագույնս ծառայեցնելով մեր երկրի ներքին օրակարգին, մեր երկրի գերակայություններին, մեր կառավարության ծրագրի լավագույնս իրականացմանը»:


Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Մնացականյանը շեշտել է. «Մեր այս դեսպանաժողովը կազմակերպելիս մենք ուշադրություն ենք դարձրել դրան, որպեսզի մեր աշխատանքի կիրառելիությունն առավել ուժեղացնենք մեր երկրի զարգացման օրակարգում, արտաքին ոլորտը, արտաքին հարաբերությունները լավագույնս ծառայեցնենք մեր նպատակին: Եվս մեկ անգամ շնորհակալություն հյուրընկալության համար, և ես անհամբեր սպասում եմ մեր այս երկխոսությանը և ծրագրերին, որոնք պետք է ներկայացվեն մեզ և մեր դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին»:


Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա խիստ նշանակալի է համարել նմանօրինակ միջոցառման անցկացումը Գյումրի քաղաքում և հույս հայտնել, որ տարբեր երկրներում ներկայացված հայրենի դիվանագետներն իրենց ողջ ներուժն ու օտարերկրյա կապերը կծառայեցնեն նաև մարզի և Գյումրի քաղաքի զարգացմանը:


Հաջորդիվ մեկնարկել է մարզպետներ-դիվանագետներ ծրագրային քննարկման փուլը, որի ընթացքում մարզային պատասխանատուները դիվանագետներին են ներկայացրել իրենց մարզերի զարգացման ծրագրերն ու այլ երկրների վարչատարածքային միավորումների հետ համագործակցության տեսլականը:

Մահացած զինծառայողը տուժող չի ճանաչվել. նրա արարքին իրավական գնահատական կտան. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար