24.11.2024
Նոր նշանակում Արցախի ՊԲ-ում
prev Նախորդ նորություն

Արդյոք Մուդիզի գնահատականը բացառի՞կ երեւույթ է. պարզաբանում է տնտեսագետը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»: Այս թեմային անդրադարձել է տնտեսագետ, ՀՅԴ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:


Տնտեսագետն այս փաստը գնահատում է, որպես կարևոր իրադարձություն, որը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ և էականորեն բարելավում «մեր երկրի ներդրումային գրավչությունը»: «Անշուշտ, սա ողջունելի է երևույթը, քանի որ դրանով բարձր է գնահատվում մեր երկրի վարկունակությունը այս պահի դրությամբ: Այնումենայնիվ, «Ba3» վարկանիշը բացառիկ չէ մեր երկրի ֆինանսական պատմության մեջ, հիշեցնեմ, որ 2006 թվականի ունեցել ենք «Ba2» վարկանիշ, իսկ ոչ հեռավոր անցյալում 2015 թվականին դարձյալ գրանցել ենք նույն «Ba3»-ը:


Երկրի վարկունակությունը շատ արագ է փոփոխվում, վստահաբար կարելի է կանխատեսել, որ այս տարվա վերջ և մյուս տարվա ընթացքում մեր երկրի վարկային բեռը զգալիորեն ավելանելու է, ինչի արդյունքում կրկնին կվերանայվի մեր Մուդիզի վարկանիշը», - կարծում է Պարսյանը:


Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպության գնահատականի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես եկավ նաեւ Էկոնոմիկայի նախարարությունը՝ նշելով, որ վարկանիշների բարձրացման համար հիմք են ծառայել ՀՀ մակրոտնտեսական կայունությունը, կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգը և դրանք կատարելու հանձնառությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը և տնտեսության կառուցվածքային փոփոխությունները (ոլորտների դիվերսիֆիկացիան):


«Մասնավորապես, գործակալությունը կանխատեսում է գալիք տարիների տնտեսական աճ՝ 5.5-6 %-ի շրջակայքում, ինչը պայմանավորվելու է հիմնականում զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և թեթև արդյունաբերության ոլորտների աճով: Այս կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործակալությունը կանխատեսում է տնտեսական աճի տատանողականության նվազում՝ ի տարբերություն նախորդող տարիներին արձանագրված իրավիճակի», - ասված էր նախարարության պազրաբանման մեջ: