23.11.2024
ՀՀ-ն ռուս զբոսաշրջիկների շրջանում պահանջված 25 ուղղությունների թվում է
prev Նախորդ նորություն

Հարյուրավոր միլիոն դրամների չարաշահումներ. ինչպե՞ս են գրպանել պետության փողերը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան, Ֆոտո՝ Photolue
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան, Ֆոտո՝ Photolue

Պետական վերահսկողական ծառայություն ամենամեծ ծավալի չարաշահումեները հայտնաբերել է Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր (ԲԷՑ) ընկերությունում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կառույցի ղեկավար Դավիթ Սանասարյանը խոսել է իր կառույցի բացահայտումների մասին:


Նրա խոսքով, ԲԷՑ-ի տնօրենն արդեն ներկայացել է կառավարություն և պատրաստակամություն է հայտնել բյուջե վերադարձնել 140 մլն դրամ: «Իրենք վարչապետի հայտարարությունը լսել են, ինքնակամ եկել ու ասել են՝ կվճարենք», - ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ բացահայտվել է նաեւ դեպք, երբ ԲԷՑ-ի տնօրեններից մեկն իր առանձնատունը կառուցել էր ԲԷՑ-ի աշխատողների միջոցով:


«Այդ մարդիկ աշխատավարձ էին ստացել տնօրենի տունը կառուցելու համար, բայց դա չպետք է լիներ նրանց գործը: ԲԷՑ-ում ուսումնասիրությունները շարունակվում են, Հայաստանի պետական պարտքի զգալի մասն էներգետիկ ոլորտում է ծախսվել, և հիմա մենք հերթով նայում ենք այդ ոլորտը»,- հավելեց Սանասրյանը:


Շարունակելով բացահայտումների թեման՝ Սանասարյանը նշեց, որ աղմկահարուց խախտումներից մեկը գրանցվել է Հայրենիք-Սփյուռք ՊՈԱԿ-ում՝ հիշեցնելով, որ հարուցվել է քրեական գործ:


«Հայրենիք-Սփյուռք ՊՈԱԿ-ը պարտավորվել է մոտ 100 մլն դրամ վերադարձնել պետական բյուջե», - ասաց Պետական վերահսկողական ծառայության պետը: «Կա դեպք, երբ Սփյուռքի նախարարության կողմից հանձնարարվել է 70 մլն դրամ փոխանցել հեռուստաընկերությանը՝ ֆիլմեր նկարելու համար, բայց ֆիլմերը նկարվել են Հ1-ի միջոցներով: Իրավապահ մարմինները պետք է պարզեն, թե այդ փողն ուր է գնացել: Սփյուռքի նախկին նախարարն իր աշխատակիցներով պետք է պարզաբանի, թե այդ ինչպես է այդպես ստացվել»,- նշեց Դավիթ Սանասարյանը:


Նա նշեց, որ բոլոր խախտումներով մեղավորները պետք է արձանագրված գումարներից ավելի գումար վճարեն պետական բյուջե: «Պետությունն իրենց համար անտոկոս վարկի աղբյուր չէ», - հավելեց նա:


Նա նաեւ խոսեց ընթացիք աշխատանքների մասին: «Այս պահին ուսումնասիրություններ են ընթանում Հայաստանի ագրարային համալսարանում եւ ունենք արդեն արդյունքներ», - ասաց բանախոսն ու հավելեց, որ ԵՊՀ-ում սկսել էին ուսումնասիրությունները, բայց ամռանը դադարեցրեցին, հիմա շարունակելու ենք:


«ԵՊՀ-ից վերցրել ենք փաստաթղթերը, սակայն բուն ուսումնասիրության գործընթացը կսկսենք ավելի ուշ, երբ կավարտենք ագրարայիան համալսարանում ուսումնասիրությունները: Բոլոր բուհեր մտնելու ենք: Նաեւ ամփոփում ենք Էջմիածին քաղաքի ուսումնասիրությունները», - հայտարարեց նա՝ հավելելով, որ բոլոր այս կառույցներում, ըստ նախնական գնահատականների, հանցակազմ պարունակող իրավիճակներ կան, որոնց մասին կխոսեն իրավապահները:


Սանասարյանը խոսեց նաեւ ուսումնասիրությունների արդյունքների մասին: Նա խոսքով, առաջին արդյունքը, որ ունեն ԲԷՑ-ին ծառայություն մատուցող մեկ ընկերության նախահաշվային արժեքը 40 մլն դրամով նվազեցվել է: «Այսինքն` նա շարունակելու է ծառայություն մատուցել, բայց 40 մլն դրամով ավելի նվազ արժեքով: ԲԷՑ-ը ինքնակամ 140 մլն դրամ առաջիկայում պետական բյուջե կվերադարձնի, իրենք ընդունել են այդ պարտավորությունը»:


Նա ընդգծեց, որ առաջիկա օրերին ԲԷՑ-ից կվերադարձնեն մոտ 310 մլն դրամ, 100 մլն դրամ՝ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից, 210 մլն դրամ՝ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից, 1,5 մլն դոլար՝ ԲԷՑ-ին սպասարկող միջազգային կապալառու կազմակերպությունից, նաեւ 40 մլն դրամ եւս ԲԷՑ-ի հետ աշխատող կազմակերպությունից:


Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի խոսքով, իրենց աշխատանքի կարգը հետեւյալն է: «Մենք ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնում են տվյալ կազմակերպությունների ղեկավարներին, վերջիններս գնահատական են տալիս: Դրա արդյունքում այդ կազմակերպություններն իրենք ցանկություն են հայտնում հատուցել պատճառված վնասը», - եզրափակեց նա: