Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ հայտարարեց, որ նախօրեին հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ և առաջարկել Հայաստանի օգնությունը ջրհեղեղի հետ կապված խնդիրների հարցում: Օգնությունը հարևան պետություն կուղարկվի այսօր կամ վաղը: «Հարցը նրանում է, որ այս գործընթացը մենք կազմակերպում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով, նաև իրենց մասնակցությունն է լինելու», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ Հայաստանի Իրան կուղարկվեն տեխնիկական միջոցներ, մեքենաներ, փրկարարաներ։